կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-29 14:41
Քաղաքական

Ինչպե՞ս են գլոբալիստները փորձում հասնել իրենց նպատակին․ Մանուել Մանուկյան

Ինչպե՞ս են գլոբալիստները փորձում հասնել իրենց նպատակին․ Մանուել Մանուկյան

Գլոբալիստները և Զոմբիացումը, ամպայման կդիտեք տեսանյութը և կկարդաք մինչև վերջ։ Տարածիր և իրազեկիր հայ մարդուն։

Ինչպե՞ս են գլոբալիստները փորձում հասնել իրենց նպատակին:

Էս ամենը իրականացնելու համար գլոբալիստները աշխարհի տարբեր երկրներում իրենց ուզած ղեկավարներին են նշանակում:

Այդ ղեկավարները պարտադիր պետք է լինեն անգրագետ, անհայրենիք, աբիժնիկ, մի քիչ կամ շատ այլասերված, կյանքից հոգնած ու բոլորի վրա չարացած խամաճիկներ:

Ինչպես ասում է իտալացի հայտնի դատախազը. «Մաֆիոզները միշտ փորձում են հիմարներին ու անգրագետներին վերբովկա անել (հավաքագրել). ինչքան հիմար լինեն, էդքան լավ կենթարկվեն ու հրամաններ կկատարեն»:

Նույն կարգախոսով են շարժվում գլոբալիստները: Իրենց ընտրած մարդկանց մեծ մասը բարձրագույն կրթություն չունի: Ասենք մարդը հազիվ դպրոցը ավարտել է, ստադիոնում ջուր է վաճառում, մեկ էլ հոոոոպ, դառնում է Արտաքին գործերի նախարար՝ Իտալիայի օրինակը :

Ինչպե՞ս են զավթում երկրները:

Գլոբալիստները իրենց ձեռքն են վերցնում (փողով առնում են) երկրի լրատվականների մեծ մասը :

Պատկերացրեք՝ գալիս են Վանաձոր, մի լրագրողի են հանդիպում, ով իր օֆիսի հոսանքի փողը չի կարողանում տալ, և ասում են. «Քեզ տարին 100,000 դոլար կտանք, եթե տարին մի 300 հոդված գրեք բանակի դեմ, եկեղեցու դեմ, հերոսների դեմ …..» :

Էդ լրատվականների միջոցով կարողանում են ազդել բնակչության մեծ մասի վրա: Բոլոր լրատվականներով գրում են « մածունը սև է» , մի 5000 անգամ դա կրկնում են, մարդիկ սկսում են մտածել,որ « մածունը սև է»:

Նրանք, ովքեր տեսնում են, որ մածունը սև չէ, սկսում են վախենալ դրա մասին արտահայտվելուց, կամաց- կամաց կասկածի մեջ են ընկնում.« կարո՞ղ ա մենք չենք լավ տեսնում »: )))

Ինչպես սկզբում ասացի, գլոբալիստների հիմնական ու ամենակարևոր « հումքը» դա հիմար մարդն է:

Բացի լրատվականներից, իհարկե, երկրի ֆինանսական բոլոր հոսքերը , կենտրոնական բանկերը ու միջազգային «հզոր» կազմակերպությունները գլոբալիստների գործիքներից են:

Եվ, իհարկե, գլոբալիստների սիրած

գործիքներից են էսպես կոչված

ԳՈւՆԱՎՈՐ, ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԸ : Շատ երկրներ են ամբողջությամբ զավթել և նշանակել իրենց մարդկանց ու այդ մարդկանց միջոցով ղեկավարել այդ երկրները :

Հյուսիսային Աֆրիկայի երկրները , Միջին Ասիա, Ուկրաինա , Վրաստան …. Հայաստան : Բոլոր երկրներում, որտեղ գունավոր հեղափոխություն են արել, մարդիկ 1000 անգամ ավելի վատ են սկսել ապրել:

Ինչպես հասկանալ , որ երկրի իշխանությունն են զավթել գլոբալիստները :

  1. Առաջին ու կարևոր նշանն այն է, որ բացարձակապես ոչ մի պրոֆեսիոնալ պատրաստվածություն, համապատասխան փորձ ու կրթություն չունեցող մարդիկ , իրենց կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ դառնում են նախարար , պատգամավոր ու կարևոր պաշտոններ են սկսում զբաղեցնել: Օրինակ՝ ամբողջ կյանքում դերասան աշխատած մարդը դառնում է երկրի նախագահ, կամ 28 տարեկան «չգիտեմովը» դառնում է ԱԱԾ-ի պետ, կամ օրինակ՝ Հայաստանի իշխող կուսակցության պատգամավորների կեսը պատգամավոր դառնալուց առաջ գործազուրկ են եղել ...։
  2. Սկսում են ծխախոտի դեմ պայքար, միառժամանակ առաջ տանում թմրանյութը՝ մարիխուանան:
  3. Սկսում են մարդկանց կարմիր գծերը ոչնչացնել. գեյ շքերթ են անցկացնում , տրանսգենդերին սարքում են տարվա աստղ և դպրոցում ու մանկապարտեզում պարտադիր սեռական դաստիարակության դասեր են սկսում:
  4. Միաժամանակ ամեն ինչ,ինչ կապված է ազգայինի հետ, քայլ առ քայլ վերացնում են՝ հայրենասիրական ծրագրերը, մայրենի լեզուն , գրականությունը, պատմությունը …ֆինանսավորումը դադարեցնում են:
  5. Բանակը քանդում են, փորձում են ոչնչացնել։
  6. Սահմանները թուլացնում են ու վերացնում:
  7. Եկեղեցու դեմ են գնում։
  8. Ստեղծում են երկրում քաոս. մարդիկ էլ չեն հասկանում՝ որն է սպիտակ,որն էսև:
  9. Բոլորի դեմ են գնում ՝ դատավորների, ակադեմիկոսների , զինվորականների, քահանաների … բոլորի դեմ:
  10. Շատ կարևոր է գլոբալիստների համար , որ հեղինակություններ չլինեն : Դեբիլացած մարդկանց համար պետք է « ավտորիտետներ » չլինեն, որ հանկարծ ոչ մեկին բացի իրանցից չլսեն :
  11. Մարդկանց հույսը գողանալ, որպեսզի մարդիկ դառնան ցինիկ : Հույսը գողացած մարդը այլևս չի պայքարում. դա էլ պետք է գլոբալիստներին։ Ուտող-խմող, ուղեղը չաշխատեցնող, ենթարկվող մարդ :
  12. Գլոբալիստները աշխարհում ամենակոռումպացված ուժն են, որովհետև նրանք աջ ու ձախ փողով առնում են մարդկանց.երկրի ղեկավարներին են առնում, լրագրողներին, օրենք են փոխում երկրներում …, բայց իրենց նշանակած խամաճիկները ամեն Աստծո օր «կոռուպցիայի դեմ պայքարից» են խոսում: Էն որ փիս մանեկող կանայք են լինում, որ ում տեսնում են, ասում են՝ «մանեկող ա», որ հանկարծ իրանց չկասկածեն: Հիմա գլոբալիստներն են. իրանք ամենակոռումպացված ուժն են, փաստացի փողով ծախված մարդկանց միջոցով ղեկավարում են ու զավթում աշխարհի երկրները:

Բայց որպեսզի մարդկանց աչքերին «ԹՈԶ ՓՉԵՆ», վերացնում են գայիշնիկի 5000 դրամը կամ ժեկի 1000 դրամ կաշառքը:

Ու մեկ էլ տեսար ՊԱՊԻԿՅԱՆՆԵՐԸ, որ հեղափոխությունից առաջ իրենց մոտ եղած փողով հազիվ կարողանային Փարվանա ռեստորանում մի կտոր տորթ առնել ուտել, 2 տարի «անկաշառ, արդար» նախարար աշխատելուց հետո կարողանում է Փարվանայում 100-200 հազար դոլարանոց հարսանիք անել:

Կամ էլ աշխարհի հայերով փող են տալիս Համահայկական հիմնադրամին, էս «արդար» հեղափոխականները 1 միլիոն դոլար էդ հավաքած փողից ծախսում են էսպես կոչված «կանանց իրավունքների» համար: Էդպիսի հայի ճանաչու՞մ եք, որ Համահայկական հիմնադրամին փող փոխանցի , որպեսզի սորոսականները սեմինարներ ու կոնֆերանսներ անցկացնեն էդ փողով կանանց իրավունքների վերաբերյալ : Էդ մի միլիոն դոլարով կարող են օրինակ 100 տուն առնել Գյումրիում տնակներում ապրողների համար:

Կամ էլ եթե նախկինները իրենց գրպանից էին նախընտրական կաշառք բաժանում , «հպարտ, անկաշառ» հեղափոխականները միանգամից բյուջեից են մարդկանց կաշառք բաժանում :

Նույն Շիրակի մարզպետը , ով ընտրություններից առաջ հիշել էր, որ Գումրիում անապահով մարդիկ կան ու գրումրեցիներին 50,000-ական դրամներ էր բաժանում բյուջեից՝ բացատրելով,որ դա կաշառք չիզ, այլ «սոցիալական աջակցություն է»: Կաշառք վերցնելու և տալու ձևերն ու չափերն են փոխվում :

  1. Մեկ էլ մի կարևոր բան . գլոբալիստների նշանակած երկրի ղեկավարները,նախարարները, քանի որ ո՛չ կրթություն ունեն , ո՛չ խելք , ո՛չ փորձ, ո՛չ աշխատելու ձև, մի բան պետք է հաստատ կարողանան անել ՝ ՇՈՈւով ապահովել բնակչությանը: Ամեն օր մի նոր սկանդալ , մի նոր պատմություն, մի նոր շոկ. ժողովրդին պետք է զբաղացնեն :

Սրանք հիմնական նշաններն են:

Խոսքերին մի հավատացեք, ձեր աչքերով ու ուղեղով նայեք ու ստուգեք՝ Նիկոլները եկած օրվանից գլոբալիստների ծրագիրը իրականացրե՞լ են, թե՞ ոչ:

Կամ վերցրեք 10 երկիր, որտեղ գլոբալիստները գունավոր հեղափոխություն են արել ու կտեսնեք, որ կետ առ կետ պրոտոկոլով իրականացրել են էս վերևում նշածները : Որպեսզի շատ հեռու չգնաք , նայեք մեր հարևան Վրաստանին կամ Ուկրաինային:

Ի՞նչ եք կարծում, նիկոլները Իջևանի գյուղերում նստած երազում էին. «Հեսա դառնամ վարչապետ, վերջապես կօրիկանացնեմ թմրանյութը, գեյերի շքերթ կկազմակերպեմ Երևանում, սեռական դաստիարակության ուսումնասիրություն կմտցնեմ դպրոցներում, հայոց լեզուն կհանեմ համալսարանից, եկեղեցու պատմությունը նույնպես…..»: Ի՞նչ եք կարծում, էս ամեն ինչը նիկոլի մանկական երազանքներն են: Իհարկե ոչ: Նիկոլները ոչ մի բան չեն որոշում , ինչ հրամայում են, դա էլ անում են:

Ու ասենք, որ նույն բաները, նույն քայլերը արվում են Վրաստանում, Ուկրաինայում և այլուր ….

Ինչու՞ են գլոբալիստները հայերի համար շատ-շատ վտանգավոր, որովհետև գլոբալիստները իրենց ոչ մաքուր գործերը անում են թուրքերի միջոցով .օրինակ՝ Իրաքում , Սիրիայում, Լիբիայում և այլուր :

Բացի դրանից՝ գլոբալիստները Մեծ Թուրանի գլխավոր հովանավորն են:

Այսինքն՝ գլոբալիստները և թուրքերը իրար հետ են գործում, նույն նավի մեջ են: Հենց այդ պատճառով է, որ Հայաստանում գտնվող բոլոր սորոսականները (գլոբալիստների զինվորները) առավոտից իրիկուն թուրքերին գովում են: Հենց այդ պատճառով են նիկոլը ու նիկոլները թուրքերին գովում ու իրենց շահերը պաշտպանում, որովհետև իրենց տերերը էդպես են հրամայել:

Մանուել Մանուկյան