կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-29 12:02
Աշխարհ

Իտալիայում 5-րդ անգամ չեն կարողանում նախագահ ընտրել

Իտալիայում 5-րդ անգամ չեն կարողանում նախագահ ընտրել

Ուրբաթ օրը Իտալիայի խորհրդարանը հինգերորդ փորձով չկարողացավ նախագահ ընտրել։ Այս մասին հայտնում է «European Truth»-ը։

Սենատի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող` պահպանողական Մարիա Էլիզաբետա Կազելատիի թեկնածությունը, որին առաջադրել էր «Ֆորդ Իտալիա», «Լիգա» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունների դաշինքը, հավաքել է 382 ձայն։ 406 օրենսդիր ձեռնպահ է մնացել։

Ընտրվելու համար Կազելատին պետք է ստանար 505 խորհրդարանականների աջակցությունը։

Երկուշաբթի օրվանից Իտալիայի խորհրդարանը անհաջող քվեարկում է հեռացող նախագահի՝ Սերջիո Մատարելայի իրավահաջորդ ընտրելու համար։

Ըստ Reuters-ի` կոնսենսուս չգտնելու մշտական ձախողումը թունավորել է երկրում քաղաքական մթնոլորտը և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ վարչապետ Մարիո Դրագիի կառավարության աջակցությունը վայելող  լայն կոալիցիայի կայունության համար: 

Դրագին` ինքն էլ նախագահի թեկնածու է, նշել է, որ կարող է չցանկանալ շարունակել ղեկավարել կառավարությունը, եթե իր կառավարող կոալիցիան պառակտվի նախագահական ընտրությունների պատճառով: Ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը նույնպես հայտարարել է, որ դուրս կգա կառավարությունից, եթե չընդգրկվի նախագահական ընտրություններում: