|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունվարի 27-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակներն են պատգամավորներ Արթուր Հարությունյանն ու Արմեն Հակոբյանը:
Կառավարության առաջարկները ներկայացրել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջարկությունները համահեղինակների կողմից ընդունվել են: Այնուհետև նախագծի լրամշակված տարբերակը քվեարկության է դրվել, և 6 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։