Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ԼՂԻՄ-ի նույնականացումը շատ վտանգավոր է, այս ծուղակի մեջ մենք երբեք չպետք է մտնենք: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Ցանկացած նույնականացման փորձ կասկածի տակ է դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեգիտիմությունը։ ԼՂԻՄ-ը մեր պետականության պատմության կարևոր էջերից մեկն է, ճիշտ է, մեր կամքին հակառակ է դա տեղի ունեցել, բայց այն, որ Լեռնային Ղարաբաղն ունեցել է նույնիսկ ինքնավարության պետականություն, արդեն ցույց է տալիս, որ նա ունեցել է հարուստ պետականության պատմություն։ Այդ պետականությունն էվոլուցիոն կերպով զարգացել և դարձել է ԼՂՀ՝ Շահումյանի և Գետաշենի շրջանների հետ միատեղ։ Այսինքն՝ ԼՂԻՄ-ն արդեն պատմություն է», - ասաց Դավիթ Բաբայանը։