|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնեկ դստեր ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, հայտարարել է «Ատամեկենի» Ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության նախագահի պաշտոնից հեռանալու մասին. ըստ РИА Новости-ի՝ ասվում է պալատի կայքում տեղադրված՝ նրա հայտարարության մե
Կուլիբաևը և նրա կինը երկրի ամենամեծ բանկի՝ Ղազախստանի Halyk բանկի սեփականատերերն են։
Նշենք, որ հունվարի 15-ին Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր դստեր՝ Ալյա Նազարբաևայի ամուսինը՝ Դիմաշ Դոսանովը, հրաժարական է տվել «Կազտրանսօյլ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի եւ խորհրդի նախագահի պաշտոնից:
Հունվարի 15-ին Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի ամուսինը՝ Կայրաթ Շարիպբաևը, նույնպես հրաժարական է տվել «ԿազՏրանսԳազ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնից։
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը նաև հրաման է ստորագրել Սամաթ Աբիշին Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին. հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Սամատ Աբիշը Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն է 2015 թվականի դեկտեմբերից։ Նա երկրի առաջին նախագահի եղբոր որդին է։