|
Փոխարժեքներ
30 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել Ռուսաստանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ), քանի որ դա կնպաստի կազմակերպության հեղինակության բարձրացմանը և արդարացի որոշում կլինի։
«Մեր կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ճիշտ և արդարացի որոշում կլիներ դրական վերաբերվել Ռուսաստանի մտադրությանը և առաջարկել նրան միանալ այս ձևաչափին կամ դիտորդի կարգավիճակով մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության գործունեությանը։ Լինելով խոշոր տերություն՝ Ռուսաստանը դարեր շարունակ սերտ կապեր է պահպանել թյուրքական աշխարհի հետ», - հայտարարել է նա Անկարայում կայացած ԹՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
Տոկաևն ընդգծել է, որ Ռուսաստանում պատմականորեն բնակվում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներ։
«Ներկայումս Ռուսաստանն առաջ է մղում «Ալթայը՝ թյուրքական քաղաքակրթության օրրան» նախագիծը, որին աջակցում է Ղազախստանը։ Ռուսերենում բազմաթիվ բառեր ունեն թյուրքական ծագում։ Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների, այսինքն՝ մեր կազմակերպության մի մասը, դա օգտակար կլիներ մեր բոլոր պետությունների համար», - եզրափակել է նա։