կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-14 12:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ հիմք չկա Արամ Հարությունյանին կալանավորելու․ պաշտպան

Գործնականում որևէ հիմք չկա Արամ Հարությունյանին կալանավորելու, քանի որ տարի ու կես այդ մարդու նկատմամբ կիրառված է եղել գրավը որպես խափանման միջոց և առանց որևէ հիմնավոր պատճառի քննիչը միջնորդում է դատարան, որպեսզի Արամ Հարությունյանին կալանավորեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի նախընտրական ցանկը գլխավորած Արամ Հարությունյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը Վերքաննիչ քրեական դատարանում, որտեղ քննվում է նրա կալանքի բողոքարկումը:

«Այս տարի ու կեսի ընթացքում Արամ Հարությունյանը որևէ նոր հանցագործություն չի կատարել, չի փորձել խուսափել հարցաքննությունից, այսինքն, որևէ հիմք չկա կալանքի։ Կրկին անգամ մենք համոզվում ենք, որ սա քաղաքական ենթատեքստ ունի ինչպես գրեթե բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրություններից հետո տեղի է ունենում»,-ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ «Միասնական Վարդենիս» դաշինքի նախընտրական ցանկը գլխավորած Արամ Հարությունյանին կալանավորել են այն բանից հետո, երբ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները միավորվելով՝ բավարար ձայներ ստացան ընդդիմադիր համայնքապետ ընտրելու համար և Արամ Հարությունյանը կարող էր դառնալ այդ համայնքապետը։ Նրա թիմի անդամները նաև համոզված էին, որ Արամ Հարությունյանին կալանավորեցին, որպեսզի համայնքապետի ընտրության ժամանակ ընդդիմությունից մեկ ձայն պակասի և ձայների հավասար հարաբերակցության պայմաններում համայնքապետ դառնա տարիքով ավագը՝ ՔՊ-ի թեկնածուն։ Բայց Արամ Հարությունյանը հենց կալանավայրում հրաժարվեց մանդատից, այն անցավ ցուցակի հաջորդ համարին, և մեկ ձայնի առավելությամբ Վարդենիսի համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր մեկ այլ թեկնածու՝ Ահարոն Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․