Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կալանքը երկարաձգելու որևէ հիմք չկա։ Դատական նիստից հետո ընդգծեց Գերասիմ Վարդանյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
Մանրամասներ ներկայացնելով նիստից՝ փաստաբանը նշեց, որ խոսքի հնարավորություն է տրվել Գերասիմ Վարդանյանին, ինչպես նաև արրձագանքելու։ «Ինչպես միշտ մարտական էր, պատրաստ հաջորդիվ ազգանվեր պայքարի։ Գիտակցում էր, թե ճնշումները որտեղից են գալիս։ Պատրաստ է հոգեպես ու ֆիզիկապես՝ շարունակելու մնալ անազատության մեջ հանուն իր գաղափարի։ Կարևորը, որ մարտական է ու պինդ» ,-հավելեց Հարությունյանը։
Դատարանը որոշումը հրապարակելու է վաղը՝ 14։00-ին։
Հիրշեցնենք, որ այս գործի շրջանակում Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քր․ օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ավելի ստույգ, իշխանական կայքերում տարածվել էր մի ձայնագրություն, որում իբրև թե Գերասիմ Վարդանյանը հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարները և այլն։ Մինչդեռ փաստաբանները պնդում են, որ փաստական որևէ տվյալ չկա, որով հաստատվի, թե Գերասիմ Վարդանյանը որևէ անձի, հանրահավաքի մասնակցելու համար, նյութապես շահագրգռել է։
Մանրամասն՝ տեսանյութում