|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 10-ին Սնանկության դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ որոշում է ընդունել:
Որոշման մեջ ասվում է.
«2022 թվականի հունվարի 10-ին դռնփակ նիստում քննարկելով Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է.
1. Հանրապետության նախագահին առաջարկել Արթուր Լյուդվիգի Աթաբեկյանի թեկնածությունը՝ Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։