կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-28 13:19
Քաղաքական

Կարծես, մենք անտեսված ենք եղել․ սպասել են մինչև մեր լիազորություններն ավարտվեն՝ մեզնից ազատվեն. Ազատան համայնքի ղեկավար

«Շիրակի մարզում իշխանափոխությունից հետո երեք մարզպետ է նշանակվել, երեքն էլ չեն շփվել համայնքի ղեկավարների հետ։ Գրեթե այցելություններ չեն եղել։ Կարծես, մենք անտեսված ենք եղել։ Սպասել են մինչև մեր լիազորություններն ավարտվեն՝ մեզնից ազատվեն։ Վերջին ընտրություններում, ճիշտ է, մեզ չեն ասել՝ դիմում գրեք, ի տարբերություն մյուս մարզերի, բայց կա մի խումբ, որ 72 ժամ է տվել մեր համայնքապետերին։ Ասել են, թե պետք է հրաժարական տանք, որ ժողովուրդն է դա պահանջում։

Ցավոք, մեր հանրապետությունում տեսնում ենք 1937 թվականի նման ինչ-որ մոտեցումներ, կարելի է տեսնել մեծ վաստակ ուենցող՝ համայնքի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրում։ Դա վիրավորական է, և ես դատապարտում եմ այդ քայլը»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։