|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ այս ուսումնական տարում բոլոր այն ուսուցիչները, ովքեր կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման հետ որևէ կապեր ունենալու մեջ, կազատվեն աշխատանքից:
Ըստ AA-ի՝ Յըլդըրըմը տեղեկացրել է, որ այդ մասին արդեն խորհրդակցություններ է անցկացրել ԿԳ նախարարության հետ, և որպես լուծում՝ հանգել են այդ որոշման:
«Բոլոր այն ուսուցիչները, ովքեր կասկածվում են նրանց հետ կապեր ունենալու մեջ, ազատվելու են աշխատանքից: Նրանք նոր ուսումնական տարում չեն կարողանալու պաշտոնավարել»,- հայտարարել է վարչապետը:
Յըլդըրըմի խոսքով՝ իրենք ահաբեկչությունից չեն վախենում: «Այսուհետ ահաբեկչությունը թող մեզնից վախենա: Մեր թիկունքին կանգնած է Թուրքիան, Դիարբեքիրը, 79 միլիոնը: Այսուհետ թող նրանք մտածեն»,- ասել է նա: