կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-10 12:34
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նորքի ինֆեկցիոնի տնօրենն ասաց՝ ոչ մեկս դրսում չենք մնալու, բոլորս աշխատելու ենք․ աշխատակից

Տնօրինությունը՝ պարոն Ավագյանն ասաց, որ մինչև հունվարի վերջ աշխատելու ենք, այդ ընթացքում քննարկվելու է մեր աշխատանքի հարցը, բոլորիս տեղավորելու են այլ աշխատանքի կամ ինչ-որ նոր մասնաշենք են տրամադրելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց Նորքի ինֆեկցիան հիվանդանոցի աշխատակիցներից մեկը բողոքի ակցիայի ժամանակ տնօրինության հետ հանդիպումից հետո։

«Այսօր պետք է գնան Առողջապահության նախարարություն, որ որոշեն՝ ինչ է լինելու մեր հետագա անելիքը։ Իրենք խոստացան, որ եթե ինչ-որ հարց լինի, մենք դիմենք իրեն անձամբ, ոչ մեկին չլսենք՝ ոչ իրավաբանին, ոչ էլ ինչ-որ փոխտնօրենի, պետք է շարունակենք աշխատել, մինչև տեղի հարցը քննարկվի և իմանանք ինչ է լինելու մեր հետագա անելիքը։ Մենք ոչ մեկս դրսում չենք լինելու, բոլորս աշխատելու ենք»,-ասաց աշխատակիցը։

Բողոքի ակցիան ավարտվեց։

Նշենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միացրել են ԶԻԱՀ կենտրոնի հետ, ինչին հետևել է աշխատակիցներից ազատվելու նախաձեռնությունը։ Նրանց տեղեկացրել են, որ պատճառը մասնաշենքերից մեկի վերակառուցումն է, որը տևելու է մոտ 3 տարի։ Աշխատակիցներին այս մասին ասել է բժշկական կենտրոնի իրավաբանը, որը շրջել է բաժանմունքներով և կարդացել ազատման ենթակա աշխատակիցների անունները։ Աշխատակիցները հրաժարվել են ազատման դիմում գրել։ Աշխատակիցներին դեկտեմբերի 30-ին ասել էին, որ մինչև հունվարի 15-ն են աշխատելու, ապա պետք է ազատվեն, ինչից հետո էլ աշխատակիցները բողոքի ակցիայի  էին դուրս եկել կլինիկայի բակում։

Մանրամասն՝ տեսանյութում․