Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Վարդենիսի՝ արդեն նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը, բառի բուն իմաստով, կառչել է աթոռից և համառորեն չի ուզում ընդունել, որ ինքն այլևս պարտված կողմ է և չի ղեկավարելու Վարդենիսը:
Հիշեցնենք՝ ավագանու՝ 2020 թ. դեկտեմբերի 30-ին կայացած նիստում Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, իսկ այսօր համայնքապետարանի բակում տեղի ունեցավ նրա երդմնակալության արարողությունը:
Փաշինյանական իշխանությունը, այդուհանդերձ, 7 տարեկան երեխայի նման համառորեն չի ուզում խոստովանել, որ մածունը սպիտակ է, այն է՝ ավագանու անդամների 14 թիվը մեծ է 13-ից: Ավելին՝ նա ոչ միայն չի խոստովանում, այլև փորձում է ապացուցել հակառակը: Արդյունքում՝ նիկոլական կապկումներ, ավազակապետությանը բնորոշ գործողություններ, նիկոլիզմի տարաբնույթ այլ ցուցադրություններ, ինչի պատճառով արդեն տևական ժամանակ է՝ Վարդենիսը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում:
«Գլխավոր լարախաղաց» Արամ Մելքոնյանը, բնականաբար, ստանձնել է նիկոլական կրկեսի գլխավոր դերերից մեկը: Նա երևի չբավարարվեց երեկվա «ցնցող» հայտարարություններով, և այսօր ևս հարկ համարեց իր գավառական-երեխայական մտքերով լրացնել դրանց շարքը՝ ստիպելով, որ հասարակությունն առավել խորը ճանաչի իր աղետալի կերպարը:
Զորօրինակ՝ այսօր նա վստահ հայտարարեց. «Ե՛ս եմ համայնքապետը»: Դե, սույն անձի «հանճարեղ» ուղեղը շարժվում է հետևյալ տրամաբանությամբ՝ եթե Վարդենիս քաղաքի որոշ տեղամասերում ինքը հաղթել է, ապա «գեղերից» կամ «մահմեդական երկրից եկածները» (վերջինը նրա գործընկերուհի, կարկառուն ՔՊ-ականի որակումն է, որը տվել էր գեղամասարցիներին) չեն կարող ազդել իր «հաղթանակի» վրա: Այսինքն՝ մարդը պարզ ասում է՝ Վարդենիս քաղաքից դուրս ապրողները երրորդ սորտի մարդիկ են և իրավունք չունեն որոշելու, թե ով լինի համայնքի ղեկավարը…
Կրկեսի հերոսի հաջորդ բողոքն այն է, թե ինչո՞ւ են միավորվել «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները և կազմել մեծամասնություն: Ըստ Արամ Մելքոնյանի՝ դա ամոթ է, ո՞նց կարելի է նման բան լինել, ո՞նց կարող է պատահել, որ ինքը հանկարծ չլինի համայնքի ղեկավար…
Նման դեպքերում ասում են՝ Աստված էլ բեթարից ազատի։
Մեզ մնում է միայն ավելացնել, որ Վարդենիսի փոքրիկ նիկոլիկը՝ Արամ Մելքոնյանը, արդեն սեփական քաղաքում շրջում է ոստիկանների ու բերետավորների ուղեկցությամբ: Դե, պարզ է, անցած տարի այս նույն շրջանում էլ իր շեֆն էր նույն կարգավիճակում, որը մինչ օրս առավոտյան ժամը 8-ից, 9-ից հետո արդեն վախենում է այցելել Եռաբլուր: Եվ ճի՛շտ են անում թե՛ Արամ Մելքոնյանը, թե՛ նրա երևանյան շեֆը, քանզի՝ ով-ով, սակայն իրենք իրենց անձը լավ են ճանաչում, սեփական հանցավոր գործողությունները՝ նույնպես:
Եվ հատուցման օրը չի՛ ուշանալու:
Վ. Սարգսյան