կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 22:44
Հասարակություն

«Կարճ ասած»․ Նիկոլի արկածները՝ Գորիսում կամ երբ վախից դողացողից ուզում են ստանալ հերոսի կերպար

Գորիսում այս պատմությունը շատերն են պատմում։ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին՝ պատերազմի օրերին, Նիկոլ Փաշինյանը հսկայական թիկնապահական գնդով գնում է Գորիս՝ Սյունիքի ինքնապաշտպանության համար փակ նիստ անելու։ Դե խաղաղ ժամանակ է նա գնդով ման գալիս, էլ ուր մնաց պատերազմի ժամանակ․ պատկերացրեք թե ինչպիսի մեծ ախրանայով կգնար։ Ի միջի այլոց, դա էլ շատ տարօրինակ է, թե ինչու են այդ ժամանակ Սյունիքի ինքնապաշտպանության համար նիստ անում, երբ թշնամին Զանգելան էլ չէր հասել ու պետք է հենց էնտեղ ջախջախեին դրանց։ Էլ չասած, որ եթերներից արծրունները մեզ հանգստացնում էին, որ հաղթում ենք․․․ Ինչևէ՝ սա պլանավորված պարտության մի կտո՞ր է, թե ոչ, դա Անդրանիկ Քոչարյանը, հուսով լինենք, կպարզի։

Եվ այսպես, ի՞նչ են պատմում ականատեսները։ Փաշինյանը Գորիս է գնում թիկնապահական մեծ խմբով՝ խորհրդակցության, բայց մի դավադիր անօդաչու սարք խեղճ մարդու բարձր տրամադրությունը հարամ է անում։ Քաղաքապետարանի երկրորդ հարկում խորհրդակցությունը նոր սկսած՝ անօդաչու թռչող սարքի ձայն է գալիս․ չնայած դա սովորական էր գորիսեցիների համար, բայց այ բանակից անտեղյակ Նիկոլը սարսափի մեջ է ընկնում։

Հիմա պատկերացրեք իրավիճակը, դուք էնտեղ նստած եք, ու ձեր աչքի առաջ էսպիսի տեսարան է․ անօդաչուի ձայն է գալիս, դուք շարունակում եք ձեր նիստը, ու ձեր ղեկավարը, առաջնորդը, անվտանգության երաշխավորը ինքնամոռաց այս ու այն կողմ է ընկնում ու խուճապից անգամ չի կարողանում գտնել դուռը, որ փախչի սենյակից։ Թիկնազորը շարված է դրսում, նրանք անակնկալի են գալիս, որ սա վազքով դուրս է թռչում սենյակից։ Նիկոլը, ասում են, կորցնում է կողմնորոշվելու կարողությունը․ թիկնապահներն էլ մտածում են, որ ներսում ինչ-որ ահաբեկչություն-բան է եղել, էս մարդուն գրկում է մեկը և նետում առաջին և երկրորդ հարկերի արանքում աստիճաններին կանգնած մյուս թիկնապահին, նա բռնում է իրեն նետված այդ մարդուն ու իր հերթին նետում առաջին հարկում կանգնածին։ Էս մարդուն իրար գիրկ նետելով հասցնում են առաջին հարկ, իջեցնում են, բայց չի կարողանում ոտքի վրա մնալ։ Ասում են, որ գլորվում ու հարվածում է մի բարձրահասակ կնոջ կոշիկների․ այս տիկնոջ անվախ հայացքից սա ավելի է կարկամում։

Հիշեցնեմ, որ խոսքը գերագույն գլխավոր հրամանատարի մասին է, խոսքը մարդու մասին է, որը պատերազմ պետք է առաջնորդի, ոգևորի, իր օրինակով էնպես վարակի, էնպիսի ճառ կարդա, որ հանուն հայրենիքի զոհվելդ գա։

Տեսնելով, որ էս մարդը սարսափի մեջ է, առաջին անգամ է անօդաչուի ձայն լսում, տեղափոխում են հողագնդի վրա վերջին մեկ տարում իր ամենահաճախ գտնված վայրը՝ ապաստարան կամ ինչպես ասում են՝ բունկեր։ Մտնում են հետը խոսելու, ու Նիկոլը ևս մի կես ժամ կորցրած է լինում խոսելու կարողությունը, չի կարողանում զվուկ հանել․ հասկանում է, որ իրեն հարց են տալիս, բայց չի կարողանում արձագանքել։

Արդեն երեկոյան, երբ էլ անօդաչուների աղմուկը դադարում է, Փաշինյանին տանում են հանգստի սենյակ, որ հոգնատանջ նյարդերն ու մարմինը մի քիչ թուլացնի, մի բան ուտի։ Հետո, երբ մտնում են սենյակ, որպեսզի փակեն շերտավարագույրը, տեսնում են, որ սենյակում մութ է, լույսերը չեն վառվում․ զարմանում են՝ ո՞ւր կորավ, էստեղ էինք թողել․ վառում են լույսը, որ ման գան-գտնեն․ բայց անմիջապես լսում են «գերագույնի» ձայնը, նա խնդրում է անջատել լույսը։ Նկատում են, որ Փաշինյանը մթության մեջ կանաչի է խժռում։ Զարմանալի է, թե ինչու է չալաղաջն աստվածացնող Փաշինյանը սովի դեմ պայքարում կանաչիով։ Ըստ երևույթին, վախեցել է, թե հյուրասիրության մեջ «դավադիրները» թունավոր բաներ են դրել, կանաչին ամենաապահովն է։

«Անվախ հերոս քաջ Նիկոլի» մասին այս պատմությունը հիշեցի, երբ ԱԺ նախագահի կնոջ հեռուստատեսությունը տեղադրեց լուսանկար, որը հետո ֆեյքերն ու Նիկոլին ծաղրողները ողողեցին համացանցը։ Այ է՛ս նկարի մասին է խոսքը։ Նիստի ընթացքում Փաշինյանն անըդհատ շարժվում էր գրիչն էր ֆռֆռացնում, տեղը չէր նստում հանգիստ, էս կողմ-էն կողմ էր նայում, ինչ-որ կետի զարմացած հայացքով նայում, ու էդ ընթացքում կետերից մեկին նայելու ժամանակ, Ալենի ընտանեկան հեռուստատեսությունում կադրը ստոպ են տվել ու անհասկանալի հայացք են ստացել առ Ալիև, որին ավելի լավ կարող են բացատրություն տալ հոգեբանները։ Տեղադրել են Ռոբերտ Քոչարյանի հանգիստ շփումը Հեյդար Ալիևի և Սերժ Սարգսյանի ազատ շփումն Իլհամ Ալիևի հետ ու գրել են՝ ահա տարբերությունը՝ նախկինները քծնում էին, Փաշինյանը պահանջում է։ Նախ՝ ա՛յ Ալեն, Ռոբերտ Քոչարյանը որ Հեյդար Ալիևի դեմքին ժպտում էր, կամ Սերժ Սարգսյանը Իլհամի, այդ ժամանակ իրենք հաղթած Հայաստանի ղեկավարներ էին, Արցախ ազատագրած ու պահած, նրանք այդ ժամանակ կարող էին անեկդոտ էլ պատմել, հանգիստ ծիծաղել էլ կարող էին, որովհետև իրենք հաղթածն էին, իսկ Ալիևները՝  պարտվածը, ի՞նչ քծնել, ա՛յ Ալեն։ Բա լավ, քո Փաշինյանն ի՞նչն է պահանջում, պահանջում է Սյունիքը վերցնե՞լ, թե՞ չվերցնել։

Ինձ մոտ միանգամից եկավ Նիկոլի «պահանջատեր» հայացքը, Գորիսի ապաստարանը, խառը կանաչին ու լիցենզավորված հեռուստաընկերության՝ ֆեյքի տրամաբանությամբ գրառումները։ Ես մի քանի անգամ խորհուրդ եմ տվել կարդալ «Անասնաֆերմա»-ն, հիմա կոչ կանեմ ևս մեկ հանճարեղ գործ կարդալ՝ «Քաջ նազարը»․ մի էսպիսի տեսարան կա, որ 7 հսկա եղբայրները գալիս են քաղաք, կանգնում Նազարի գլխավերևում, սա զարթնում է ու տեսնելով նրանց՝ վախից սկսում է դողալ, ինչպես տերևն է դողում․ տեսնում են, որ էս մարդը գունատվեց, դողաց՝ ասում են ահա, կատաղեց, հիմա բոլորին էլ կսպանի և այլն։ Անպայման կարդացեք, էնտեղ վագրի մասին էլ տեսարան կա։

Ու հիմա երբ ասում են Նիկոլը պահանջատեր է, հասկանում ե՞ք ինչ են զգում էն մարդիկ, որոնք ճանաչում են Նիկոլին, տեսել են, շփվել են, վախերն են զգացել, բունկեր են տեղափոխել, տեսել են՝ ոնց է նա փախչում։ Նիկոլ Փաշինյանը զորքի առաջ ելույթ էր ունենում, թե՝ երբ ես ապրիլյան պատերազմի ժամանակ տեսա իմ քնած Արփիին, որոշեցի գնալ հայրենիքը պաշտպանել, բայց նա ապրիլյան պատերազմին գնացել էր մայիս ամսին, երբ անպդաճչուների ձայնը կտրվել էր։

Ու երբ բանակից ու պատերազմից թռած այս մարդը պատերազմի օրերին ելույթ էր ունենում, ուղիղ եթեր մտնում ու ասում, թե՝ ես պատրաստ եմ գնամ-մեռնեմ, ուղղակի պետք է, չէ՞ մեկը նստի էս անտեր աթոռին ու կառավարի կամ որ ասում էր՝ կյանքս չեմ խնայի հայրենիքիս համար, Աշոտիկիս տարեք գերիներին բերեք, հասկանում ե՞ք, որ սա ընդամենը օդ էր։

Ուղղակի ինձ հետարքրում է՝ եթե պետության առաջին դեմքի սպասարկումը պետբյուջեի, մեզ վրա է, գումարած՝ անձնական բժիշկ, վարսավիր, խոհարար, մաքրուհի, ի՞նչն է խանգարում մի հատ էլ հոգեբան տալ, որ նրան պատրաստի ամեն թեթև բանից նապաստակի պես չվախենալուն․ մի հատ էլ ռազմագիտության դասատուի, որ գոնե զենք բռնել սովորեցնի։

Կարճ ասած՝ պատմության մեջ շատ են դեպքերը, երբ թագավորները առաջնորդել են զորքին, մարտի դաշտում գնացել են առաջին շարքում․ մենք ունենք Արցախյան առաջին պատերազմի օրինակը, որ պատերազմ առաջնորդողներն արկերից մաղվող Ստեփանակերտում անգամ ապաստարան չեն իջել։ Բայց, ցավոք, ունենք նաև ճակատագրի հեգնանք, որ պատերազմող երկրի վարչապետ է ընտրվում երկրի մենավախկոտ մարդը, որից որքան էլ ուզում են հերոսի կերպար ստանալ, ստացվում է փախչող։

Ես մի բան գիտեմ՝ սրա ղեկվարած երկրում կայունություն չի կարող լինել։ Սա է՛ս տեսակն է։ Չեք պատկերացնի, թե ինչքան ամոթ եմ զգում, որ իմ այսօրվա նյութի հերոսի այս տեսակը իմ երկրի փաստացի ղեկավարն է։

 

Սևակ Հակոբյան