կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-03 17:23
Քաղաքական

Թշնամուն պարտադրելով պետք է համոզել, որ մենք լինելու ենք թե՛ Շուշիում, թե՛ Ակնաղբյուրում, թե՛ Հադրութում. Հասրաթյան

Թշնամուն պարտադրելով պետք է համոզել, որ մենք լինելու ենք թե՛ Շուշիում, թե՛ Ակնաղբյուրում, թե՛ Հադրութում. Հասրաթյան

Թշնամուն պարտադրելով (բանակցություններով, թե զենքով) պետք է համոզել, որ մենք կանք և լինելու ենք թե Շուշիում, թե Ակնաղբյուրում, և թե Հադրութում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարելի է Վազգեն սպարապետի Շուշիում ապականված արձանի նույնատիպը կանգնեցնել Դիլիջանում, հուշարձան- խաչքար կանգնեցնել բռնազավթված Ակնակղբյուրի մատույցներում, հադրութցի հային հուսադրել, որ օրերց մի օր նա նորից վերադառնալու է օջախ... Եվ այս ամենը գեղեցիկ փաթեթավորումով ներկայացնել որպես ՀՈՒՅՍ... Այնինչ այս ամենը սին ու անարդյունք են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք անհաղորդ ենք այն իրականին, որին պարտավոր ենք հավատալով ձգտել ու հասնել... Իսկ իրականը մեկն է՝ թշնամուն պարտադրելով (բանակցություններով, թե զենքով) համոզել, որ ՄԵՆՔ կանք և լինելու ենք թե Շուշիում, թե Ակնաղբյուրում և թե Հադրութում... Մենք պարտավոր ենք լինել առավել նպատակային ու հետևողական, քան նրանք, ովքեր փորձում են մեզ զրկել այդ վեհ զգացողությունից»: