Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուսով ենք գործողություններ կսկսվեն, որպեսզի արագ ձերբազատվենք այս ապիկար ռեժիմից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, կինոռեժիսոր, սցենարիստ, հասարակական գործիչ Արշակն Զաքարյանը, որն Ազատության հրապարակում մասնակցում է «Հայաստան» դաշինքի կազմակերպած դիմադրության հանրահավաքին։
Նա նշեց, որ իրենց մտահոգությունները առաջիկա եռակողմ հանդիպումից չեն, այլ դեռևս 2018 թ-ից են, երբ իրենք ասել են՝ ինչ է լինելու և դա հերթով լինում է։
«Կարծում եմ, այս ռեժիմին պահելու են այնքան, մինչև ինչ որոշվել է դուրսը՝ ի կատար ածեն, հետո իրենց ձեռքով էլ կվերացնեն իրենց դրածոներին։ Բայց մենք պետք է մի բան անենք, որ դրան չհասնի։ Փաշինյանին բերողները իրենց նպատակին հասնելու են ու սատկացնեն, բայց մենք պիտի ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա և կանգնեն դատի առաջ և պատասխան տան այն ամենի համար, ինչ բերեցին հայրենիքիս, երկրիս և ազգիս գլխին»,-ասաց Արշակ Զաքարյանը։
Նա նկատեց, որ հիմա իրենց արածների համար ուրիշներին են դատում, բայց Հայ դատ է լինելու, լինելու է Շուշիում և դատվելու են իրենք․ «Պետք է ուղղակի չթողնել, որ այդ դրածոներին սատկացնեն»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․