Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկություն ստացա, որ ՊՆ ռազմական ոստիկանության մարզերի բաժինների աշխատակիցներին պարտադրելով կազմակերպված վաղը բերելու են հրապարակ որպեսզի մասնակցեն դավաճանի երթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վետո» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը:
«Խոսքս ուղղում եմ բանակի ղեկավարությանը. Հատկապես ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
Դավաճանության երթի բոլոր մասնակիցների դեմքերը դեմք առ դեմք լուսանկարվելու են: Բանակը դավաճանությանը խառնողին երբեք չի դա ներվելու: Բանակը դավաճանությանը խառնողի սերունդները անիծված են լինելու»,- գրել է նա:
Մեկ այլ գրառմամբ Մալյանը հայտնել էր, որ «ոստիկանության օպերատիվ բլոկին և թաղայիններին քիչ առաջ խիստ հրահանգել են վաղը քաղաքացիական հագուստով պարտադիր մասնակցել դավաճանի երթին»:
«Ոստիկանության աշխատակիցների մեծ մասը վրդովված է և չի ցանկանում մասնակցել, քանի որ տեղյակ են, որ վաղը հարյուրավոր տեսախցիկներով նկարահանվելու են երթի բոլոր մասնակիցները դեմք առ դեմք, որպեսզի պատմության համար հավերժ հիշվի, թե ովքեր էին դավաճանի հետ քայլում Երևանի փողոցներով»,- գրել է Մալյանը: