կարևոր
52768 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-27 18:26
Արցախ Մշակույթ

Մենք առիթ ենք ունենալու կրկին Ստեփանակերտում, Հադրութում ու Շուշիում այլ շնորհանդեսներ կազմակերպել. Լեռնիկ Հովհաննիսյան

Մենք դեռ առիթ ենք ունենալու կրկին Ստեփանակերտում, Հադրութում ու Շուշիում այլ շնորհանդեսներ կազմակերպել։ «Արցախ․ վտանգված ժառանգություն» գրքի շնորհանդեսի ժամանակ հույս հայտնեց ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ 

«Հայ ժողովրդի արցախյան հատվածի ժառանգությունը միայն պարզապես եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ, հուշարձաններ չեն, այլ մեր ինքնության կարեւորագույն գրավականը։ Այս պատկերագրքով փորձում ենք կանգնեցնել մոռացության տրվելու մարտահրավերը» ,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Գրքի հրատարակումը իրականացել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության  Հայաստանի ու Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, ինչպես նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում