Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
24News-ը գրում է․ «24News-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին աջակցել Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դեմ սկսված պատերազմում, ինչն ակնկալում էին իշխանությունները, որոնք փորձել են ամերիկացի դիվանագետներին համոզել, թե իբր պայքարում են «ռուսական գործակալական ցանցի դեմ»։
Ընդ որում, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը համարվում է ԱՄՆ նախկին դեմոկրատական վարչակազմի կողմնակից, և, եթե իր կամքով լիներ, անպայման կփորձեր աջակցել Նիկոլ Փաշինյանին, սակայն նմանատիպ հնարավոր որոշումը դեմ կլիներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քրիստոնեահեն քաղաքականությանը։ Ուստի և ամերիկացիները Հայաստանի իշխանություններին հասկացրել են, որ այս հարցում իրենց աջակցությունը նրանք չեն վայելում։
Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանին, նույն մեր աղբյուրի պնդմամբ, Եկեղեցու դեմ պայքարում աջակցություն է խոստացել Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։ Վերջիններս նաև, ըստ մեր զրուցակցի, խոստացել են բերել Եվրամիության աջակցությունը Հայ Առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմում»։