|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էր։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները, սպառնացող նոր վտանգները և խնդիրները միասնաբար հաղթահարելու ուղիները։
«Պատերազմից 5 ենք պակաս․ ձեզանից մեկը զգո՞ւմ է, որ իշխանություններին դա անհանգստացնում է, պատերազմից անցել է 3,5 տարի, սրանք ի՞նչ են արել՝ երկրի երկրի պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։։
Նշենք, որ հանդիպումը քաղաքացիների հետ տեղի է ունենում Հրազդանի Դրամատիկական Թատրոնում։ Մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը և Աշոտ Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։