|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը Շուշիում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ եթե ՌԴ ղեկավարությունն ապահովի իր ընտանիքի անվտանգությունը, ապա ինքը գյուղատնտեսությամբ կզբաղվի և\' ԼՂՀ-ում, և\' ՌԴ-ում: Ստերլիգովը մտադիր է զարգացնել առևտուրը ՌԴ-ի և ԼՂՀ-ի միջև: Նա նշել է, որ հուլիսի 10-ին գրանցվել է Ռուս-ղարաբաղյան առևտրի տունը, որն ունի մի շարք հիմնադիրներ, այդ թվում՝ հայեր:
«Ես նույնպես հիմադիրներից եմ, և մենք Ռուսաստան էկոլոգիապես մաքուր մթերքներ կմատակարարենք, կաշխատենք շահագրգռել մարդկանց տնական մթերք արտադրելու հարցում»,- ասել է նա:
Նաև նշել է, որ արտահանվող մթերքների վրա կգրի «Գերման Ստերլիգովից՝ Ղարաբաղից»՝ բացատրելով, որ իր ազգանունը Մոսկվայում ավելի հայտնի է, քան Արցախ անվանումը: