Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատում երեկ համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ ցուցակը գլխավորած Ասլան Ասլանյանը։ Նրան աջակցեց Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով առաջադրված, քաղաքում կիսագողականի համբավ ունեցող Արսեն Հակոբյանը՝ Բառի Արսենը։ Նա հնարավորինս շատ բան է կորզել իշխող ուժից։ Ավագանու անդրանիկ նիստը դեկտեմբերի 17-ին չէր կայացել, քանի որ ՔՊ-ն չէր ուզում բավարարել նրա պահանջները։ Բայց քանի որ Հակոբյանի աջակցությունը միակ շանսն էր ՔՊ-ի համար՝ Արարատում իշխանություն վերցնելու, ուստի առեւտուրը կայացել է։
Արսեն Հակոբյանը կնշանակվի քաղաքապետի առաջին տեղակալ։ Օգնականներ, խորհրդականներ եւ այլ պաշտոններ, ինչպես նաեւ համայնքների 30 տոկոսում ներկայացուցիչներ կնշանակվեն իր քվոտայով։ «Մեր հզոր համայնքը», «Ապրելու երկիրը» եւ Ֆիրդուս Զաքարյանի «Կայունությունը» կլինեն ընդդիմություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում