կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-12 11:46
Քաղաքական

Դդմասեր համայնքի ղեկավարն ընտրվել է 35 ձայնով

Դդմասեր համայնքի ղեկավարն ընտրվել է 35 ձայնով

Հայաստանի 7 մարզի 20 համայնքում մարտի 11-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Համայնքի ղեկավարի պաշտոնի 19 թեկնածուներից 8-ը ինքնաառաջադրվել են, 9 թեկնածու ներկայացրել է ՀՀԿ-ն, 2-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:  

Տեղեկացնենք, որ ՏԻՄ ընտրություններին 14 համայնքներից 12-ում առաջադրվել է 1-ական թեկնածու, Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի համար պայքարել են 3 թեկնածու, իսկ Լոռու մարզի Դեբետ համայնքում` 4 թեկնածու:  1-ական առաջադրված թեկնածուներն ընտրվել են:

Արագածոտնի մարզի Դդմասար գյուղում գրանցված միակ թեկնածուն՝ Ռաշիդ Օսեյանը, ըստ նախնական արդյունքների, համայնքի ղեկավար է ընտրվել 35 կողմ և 3 դեմ ձայներով: 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուշագրավ է հատկապես, որ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 130 հոգի, ընտրություններին մասնակցել է 41 հոգի:

Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ղեկավարի համար առաջադրված թեկնածու Ռազմիկ Ալավերդյանն ընտրվել է ՝ 200 դեմ ձայներով, 51 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Նրա օգտին քվեարկել է 543 հոգի:

Արարատի մարզի Նիզամի համայնքի ղեկավարի համար պայքարել են Գևորգյան Արմենը, ով ստացել է 382 ձայն, Թադևոսյան Արմանը` 391 ձայն, և Ղահրամանյան Արսենը` 182 ձայն: Համայնքում ընտրողների  ընդհանուր թիվը 1606 հոգի է, ընտրություններին մասնակցել է 989 հոգի:

Լոռու մարզի Դեբետ համայնքի ղեկավարի համար էլ պայքարել են Ղազարյան Աշոտը, ով ստացել է 153 ձայն, Նազլուխանյան Յուրիկը` 86 ձայն, Պետրոսյան Կամոն` 134 ձայն, Սարգսյան Արայիկը` 107 ձայն:  Ընտրողների ընդհանուր թիվը 655 հոգի է, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 487: