|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանը հայտարարել է սեփական կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումների մեկնարկի մասին: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է FARS գործակալությունը՝ վկայակոչելով Կիյանուշ Ջահանփուրին՝ երկրի սննդի և դեղերի վարչության ներկայացուցչին:
«Սկսվել են ներսում մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի՝ մարդկանց վրա փորձարկումները,- մեջբերում է գործակալությունը:- Այն կամավորների վրա կփորձարկվի մեկ ամսվա ընթացքում»:
Ըստ Ջահանփուրի՝ պատվաստանյութը երկու դեղաչափով կտրամադրվի 18-ից 50 տարեկան կամավորների, որոնք ունեն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքներ: «Ներարկումներից հետո նրանց մոտ ստուգվելու են հակամարմինների և իմունիտետի մակարդակները»,- ասել է նա:
Նախորդ շաբաթ Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին հույս էր հայտնել, որ իրանական կորոնավիրուսային պատվաստանյութերը պատրաստ կլինեն արտադրության մինչև հաջորդ գարուն: