կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 13:50
Քաղաքական

Փաշինյանն իրականացնում է այն, ինչը Թուրքիայի երկարամյա նպատակն է եղել. քաղաքագետ

Փաշինյանն իրականացնում է այն, ինչը Թուրքիայի երկարամյա նպատակն է եղել. քաղաքագետ

Պատմությունն (այն,  ինչ մենք տեսանք 12 տարի առաջ՝ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ) ապացուցել է մի պարզ բան, որ Թուրքիայի հետ հարաբերություններ կարելի է հաստատել միայն այն դեպքում, երբ Թուրքիայի առաջ քաշած պայմանները հայկական կողմը կկատարի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` անդրադառնալով հայ-թուրքական հնարավոր բարիադրացիական հարաբերությունների հաստատմանը։

Ըստ քաղաքագետի՝ այժմ  Հայաստանը կատարել է բոլոր նախապայմանները, որոնք Թուրքիան մեր առջև տարիներ շարունակ առաջադրել է։ «Արցախից Հայաստանը հրաժարվել է, և լավագույն դեպքում մեզ համար այն կմնա ռուսական ազդեցության գոտի։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետակական արտաքին քաղաքականության մաս չդարձնելու  Թուրքիայի պահանջին,  ապա ոչ փորձագետ մարդն իսկ կարող է նկատել, որ այդ ամենը արդեն տեղի է ունենում»,- ասաց նա։

Անդրադառնալով Թուրքիայում շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց՝ Փաշինյանը  ճնշման տակ է համաձայնել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, քաղաքագետը ասաց՝ այնպես չէ, որ 44-օրյա պատերազմի արդյունքները հակասում են Ն. Փաշինյանի՝ Արցախի և Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պատկերացումներին։

«Փաշինյանն իրականացնում է այն, ինչը թուրքական քաղաքականության երկարամյա նպատակն է եղել»,- եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը։

    

                                                                                                  Լենա Կարապետյան