կարևոր
5314 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-24 10:53
Քաղաքական

ՀՀ-ն հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան

ՀՀ-ն հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան

Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ընկած Գետաշեն, Շահումյան, Մարտակերտ, շրջափակված Ստեփանակերտ, թշնամու հետ համեմատած եւ քանակով, եւ ռազմական առումով տոտալ անհավասարություն։

Ելքի բացակայությունը, ուզած, թե չուզած, ստիպեց անել անհավանականը' տոտալ հաղթանակ տոնել։ Եթե մեզ այն ժամանակ անկյուն չմտցնեին, նահանջի ճանապարհները փակելով, գուցե ոչ մի հաղթանակ չլիներ էլ։ Մի կողմ թողնենք հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից մեջքից հասցված հարվածը։

Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչեւ որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը։ Գուցե մեզանից հետ դա են սպասում սա պլանավորողները' ստեղծում են մի մղձավանջ, փակելով նահանջի բոլոր ճանապարհները, որ ստիպված լինենք քայլ կատարել։ Մինչեւ չանենք, սա անվերջ շարունակվելու է։

Այն ժամանակ Արցախում կատարված ամենադժվար քայլը Կեւորկովին երկրից հեռացնելն էր։ Նույն խնդիրը հիմա Հայաստանում է»։