կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 17:46
Քաղաքական

Ի. Սաղաթելյանը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին է ներկայացրել հայ ռազմագերիների վերադարձի, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին հարցերը

Ի. Սաղաթելյանը ՀՀ-ում  Լեհաստանի դեսպանին է ներկայացրել հայ ռազմագերիների վերադարձի, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին հարցերը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովի կայքից։

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, հրատապ համարել հայ ռազմագերիների` հայրենիք վերադարձի հարցը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է եվրոպական երկրների հստակ դիրքորոշման բարձրաձայնումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի կարգավիճակի հարցին:

Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է դարերի պատմություն ունեցող հայ-լեհական բարեկամական  հարաբերությունները: Պավել Չեպլակը հույս է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունն էլ ավելի կխորանա:

ԱԺ նախագահի տեղակալը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-լեհական հարաբերությունների բարելավմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը: