Փոխարժեքներ
14 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.65 |
EUR | ⚊ | € 411.49 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 493.9 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
«Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի ՌԴ-ն տեղում էր գտնվում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ և պետք է փաստենք նաև այն հանգամանքը, որ ասյօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ռազմագերիներից 18-ը գերեվարվել են Արցախում այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Ինչի համար եմ սա շեշտադրում՝ ընդգծելու համար այն կարևոր դերը, որ ՌԴ-ն կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի համար», - նշեց Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։
Մանրամասն տեսանյութում։