Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սկսած 1992թ. հունվարի 6-ից ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն է եղել: Սկսած Բուշ ավագի վարչակազմից, այս առաջնահերթությունը չի փոխվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկացած փուլում, երբ նման հնարավորություն է եղել, Վաշինգտոնը աջակցել հայ-թուրքական գործընթացին: Հիմա ամերիկյան քաղաքականության ակտիվացումը պայմանավորված է նաև այս գործընթացով:
Բոլորն են հասկանում, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները և սա դիտարկվում է, որպես պատմական պահ:
Բոլորն են հասկանում նաև, որ Հայաստանը հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից և պատրաստ է միակողմանի և անվերջ զիջումների՝ այդ թվում ազգային անվտանգության հաշվին:
Հիմա մեզ բոլորն են քաջալերելու գնալ հաշտեցման ճանապարհով (Թուրքիայի և Ադրբեջանի հետ), քանի որ մենք ենք պատրաստ զիջումների՝ այդ թվում մեր տարածքի, Արցախի և մեր սուվերենության հաշվին»: