Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա, մասնավորապես, ասաց. «Թուրքիան միշտ երեք նախապայման է դրել Հայաստանի առաջ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, 7 շրջանի անվերապահ վերադարձը Ադրբեջանին և Ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցը պատմաբաններին փոխանցելը, հիմա ավելացել է ևս մեկը Զանգեզուրի միջանցքը:
Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների:
Հիմա անցնենք մյուս նախապայմաններին․ երկրորդ նախապայմանը կատարված է, մի բան էլ բոնուսով՝ Շուշին ու Հադրութն են տվե։, Ցեղասպանության հետ կապված Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ մտածել, թե կարող ենք հաջողության հասնել, անհնար է, այդ հարցն ամբողջությամբ իշխանությունները թողել են Հայ դատի գրասենյակների վրա: Այսինքն՝ երկու նախապայմանը չկա:
Իսկ Բրյուսելում ՀՀ առաջին դեմքն ասաց, որ ինքը չի տեսնում որևէ կարգավիճակ Ադրբեջանից դուրս, վերջին ասուլիսի ժամանակ դա վերահաստատեց, այսինքն՝ երեք նախապայմաններն էլ կատարված են, հիմա, որ ասում են, թե պատրաստ ենք՝ առանց նախապայմանների, դա մեծագույն երեսպաշտություն է, Դուք բոլոր նախապայմանները կատարել եք, ինչի՞ մասին է խոսքը»: