կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 12:47
Քաղաքական

Քաղաքապետի խոսնակը ևս Փաշինյանի ընտանեկան թերթը համարում է «դեղին մամուլ»

Քաղաքապետի խոսնակը ևս Փաշինյանի ընտանեկան թերթը համարում է «դեղին մամուլ»

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարաետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հոդվածին՝ այն համարելով դեղին մամուլ․

«Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։

Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է եւ քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։

Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ եւս կան»։