|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեքշաբթի, շարունակելով Վաշինգտոնի թշնամական գործողությունները, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցներ է սահմանել ութ ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց նկատմամբ։
Fars լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անհեթեթ հայտարարություն է տարածել՝ ութ մարդու և իրանական չորս կազմակերպությունների մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ։
Գերատեսչությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է նաև մի քանի սիրիացի պաշտոնյաների և մեկ պաշտոնյայի Ուգանդայից:
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սահմանվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ասում է, որ մտադիր է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բանակցությունների միջոցով նախապատրաստել նախադրյալները միջուկային գործարքին (JCPOA) երկրի վերադարձի համար: