կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 13:03
Տարածաշրջան

Բաքուն կասկածում է Հայաստանի փոխանցած՝ ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությանը

Բաքուն կասկածում է Հայաստանի փոխանցած՝ ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությանը

Ղարաբաղում ականապատ դաշտերի մասին տեղեկատվության նախնական գնահատականը տպավորություն է ստեղծում, որ դրանք անվստահելի են և ոչ ճշգրիտ. ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը՝ անդրադառնալով Հայաստանի փոխանցած՝ ականապատման դաշտերի քարտեզներին։ 

«Անցյալ շաբաթ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել օկուպացիայից ազատագրված տարածքների ականապատ տարածքների տեղեկատվությունը... Դրանց նախնական ծանոթությունից տպավորություն է ստեղծվում, որ դրանք անվստահելի են և ոչ ճշգրիտ»,- ասել է Սուլեյմանովը։

Նրա խոսքով,՝ «լուրջ մտահոգություն կա, թե արդյո՞ք հայկական կողմից փոխանցված՝ ականապատման ձևաթղթերն ընդգրկում են բոլոր ազատագրված տարածքները»։

«ANAMA-ն և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել են փաստաթղթերի վերլուծությունն ու մշակումը։ Դրանից հետո տվյալները կտեղափոխվեն քարտեզի վրա, դրանց ճշգրտությունը կստուգվի համապատասխան տարածքում»,- ասել է Սուլեյմանովը՝ հավելելով, որ ավելի վաղ Հայաստանի փոխանցած՝ Ակնայի, Վարանդայի և Կովսականի շրջանների ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։