կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 12:10
Քաղաքական

Ո՞վ կարող է լինել ՊՈԱԿ-ի ղեկավար․ Արամ Վարդևանյանը տարակուսում է, թե ինչու է պարզեցվում կարգը

ԱԺ-ը քննարկում է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքում  փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցողն իր խոսքում նշեց, որ, ներկայիս սահմանված կարգի համաձայն, ՊՈԱԿ-ի ղեկավարի  կամ գործադիր մարմնի պաշտոնում  կարող է նշանակել ՀՀ այն գործունակ քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։  Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ասվածը  սահմանափակում է այդ պաշոնին հավակնող անձանց շրջանակը, ուստի առաջարկվում է ավելի պարզեցնել ղեկավարի պաշտոնում նշանակվելու կարգը և ընդլայնել շրջանակը։  

Հարցն ուղղելով հիմնական զեկուցողին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց․ «Առաջին մասով մենք փաստացի  նախատեսում ենք ավելի պարզեցված ընթացակարգ՝ ՊՈԱԿ-ի  ղեկավար պաշտոն նշանակելու համար։ Թե ինչի համար ենք պարզեցնում՝  դրա հիմնավորումն այդքան էլ պարզ չէ։  Այսինքն՝ այսօրվա դրությամբ ունենք ավելի խիստ պահանջներ, թե  ով կարող է լինել ՊՈԱԿ-ի ղեկավար, մինչդեռ  ներկայացված  կարգավորմամբ՝  այն  պարզեցվում է։   Մյուս հարցադրումը․  ՊՈԱԿ-Ի  գույքերի վերաբերյալ կարգավորումը ինչպե՞ս է օրգանիկ ձևով փոխկապակցվում մյուս հարցի  հետ․  գործ ունենք միմյանցից լրիվ տարբեր հարցերի հետ»,- նշեց Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ այս նախագիծը  եկել է կառավարության որոշումից հետո, կառավարությունը որոշում է ընդունել 2020 թվականի հունիսին, նախագիծը եկել է հիմա։

Մանրամասն՝ տեսանյութում։