Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր Դատախազություն ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
«Օրենքի առջև հավասարություն սկզբունքի մնացորդ տարրերը կամ կպահպանվի, կամ կարձանագրվի, որ այն այլևս գոյություն չունի: Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, ի թիվս այլի ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ հատկանիշներով: Հարուցելու լիազորությունը Դատախազության տիրույթում է: Որպեսզի հարց չհնչի արդյոք հաղորդում ներկայացվել է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե ոչ, հստակ պատասխանում եմ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին: Որպեսզի ժամանակ չկորսվի որոշ «ոստիկանների» ինքնության պարզման ուղղությամբ, դա ևս կատարվել է հաղորդման մեջ»: