|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Էրեբունու ավիաբազայի երիտասարդ թռիչքային անձնակազմի զինծառայողները սկսել են թռիչքներն օրվա մութ ժամին:
Դեսանտատրանսպորտային «Մի-8ՄՏՎ-5»-ի եւ հետախուզական-հարվածային «Կա-52»-ի անձնակազմերը կմշակեն թռիչքի հմտությունները` անջատված լուսային սարքերով եւ արտաքին նույնականացման ազդանշաններով, կյուրացնեն թռիչքն ու վայրէջքը լեռների սահմանափակ հարթակներում, թռիչքները եղանակային անբարենպաստ պայմաններում` առաջնորդվելով սարքերով:
Ներածական դասընթացի ընթացքում զինծառայողները մշակել են օդաչուական տարբեր տարրեր: Թեստերն ու հավաստագրումն անցնելուց հետո անձնակազմերին թույլատրվել է անկախ թռիչքներ իրականացն:
Ինժեներական եւ տեխնիկական անձնակազմի մասնագետները կանոնավոր ստուգումներ եւ տեխնիկայի նախապատրաստում են իրականացրել թռիչքների համար, ինչպես նաեւ կատարել են ՀՌՕ բազայի բոլոր ավիացիոն սարքավորումների ընթացիկ սեզոնային սպասարկումը: