|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ղազախստանի հարավ-արևելքում ՝ Ալմա-Աթայի մարզ, սկսել են ժամանել ՀԱՊԿ երկրների զինվորականները ՝ մասնակցելու «Անխախտ եղբայրություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ալմաթիի մարզի «Բերեգ» ուսումնական զորավարժարանում շարունակվում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստումը։ ՀԱՊԿ անդամ պետությունների զորամիավորումների ժամանումը Բելառուսից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից տեղի կունենա սեպտեմբերի 26-30-ը: Դրանց վերախմբավորումն իրականացվում է ռազմատրանսպորտային ավիացիայի եւ ավտոմոբիլային տրանսպորտի կողմից», - ասված է Ղազախստանի ռազմական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։