կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-13 21:24
Հասարակություն

«Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը` հոկտեմբերի 14-ին

«Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը` հոկտեմբերի 14-ին

Հարգելի երևանցիներ,

կանխատեսված ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-21:00-ն նախատեսված «Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը տեղափոխվում է հոկտեմբերի 14՝ ժամը 19:30-22:00-ն: 
Նույն օրվա՝ հոկտեմբերի 14-ի միջոցառումների ժամանակացույցը. 
15:30 – երաժշտական ծրագրով կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացումը,
16:40 – օդապարիկները կպատրաստվեն թռիչքի,
17:00 – միասնական թռիչք՝ Երևանի երկնքում, որը կտևի 1,5 ժամ: 
Օդապարիկների թռիչքների մեկնարկը կուղեկցվի համերգային ծրագրով, որը կշարունակվի մինչև ուշ երեկո: Ժամը 20:00-ից սկսած՝ Հանրապետության հրապարակում կիրականացվեն օդապարիկների՝ ճոպաններով կապված սահմանափակ բարձրությամբ թռիչքներ` գիշերային գեղեցիկ լուսավորությամբ, որոնց անակնկալ վիճակահանությամբ կմասնակցեն նաև մեր համաքաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը:

 

Երևանի քաղաքապետարան