Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Միասնական Վարդենիս» դաշինքի վստահված անձն ահազանգում է, որ Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանն անարգել և ապօրինի մտել է Վարդենիսի ընտրատեղամասերից մեկը, զննել ցուցակները և ճշգրտել, թե ովքեր են մինչ այդ պահը ներկայացել քվեարկության, այնուհետև դրսում հեռախոսով սկսել սրան-նրան զանգահարել և ցուցումներ տալ:
Գեղարքունիքի մարզից Yerkir.am-ին հայտնում են, որ փոխմարզպետն ամբողջ օրը տարբեր ընտրատեղամասերում զբաղված է եղել նույն գործով:
Նշենք, որ Վարդենիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 3 ուժ՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը և ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»:
Հիշեցնենք՝ Վահան Զարոյանին Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ էր նշանակել 2021 թ. հոկտեմբերի 26-ին:
Yerkir.am-ը հայտնել էր, որ առաջին հայացքից սովորական այս նշանակումը, սակայն, իրականում վարչապետի աթոռին կառչածի հերթական խայտառակ որոշումն է, քայլ, որը և՛ տրամաբանությունից դուրս է, և՛ զավեշտալի:
Բանն այն է, որ կարկառուն նիկոլական Վահան Զարոյանն առաջին անգամ չէ, որ փոխմարզպետ է նշանակվում իր շեֆի ձեռամբ. նա այդ նույն «առաջնորդի» կողմից նույն պաշտոնին էր նշանակվել նաև 2018 թ. հունիսի 27-ին և շուրջ 3,5 ամիս անց՝ 2018 թ. հոկտեմբերի 16-ին, ազատվել էր աշխատանքից: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «կարկառուն հեղափոխականը» փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու համար դիպլոմ էր կեղծել, ինչի բացահայտվելուց հետո շեֆը ստիպված էր նույն ձեռքով ստորագրել նրա ազատման հրամանը:
Վահան Զարոյանի նկատմամբ նշված փաստի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է՝ համաներման հիմքով։ Չի բացառվում, որ նրան հեշտությամբ և կարճ ժամանակում ներել են կարկառուն նիկոլական լինելու համար:
Հիշեցնենք՝ Վահան Զարոյանն աչքի էր ընկել շեֆին մատուցած այլ ծառայություններով. նա 2019 թ. «հերոսական» պայքար էր մղել նաև ՀՀ 2-րդ նախագահի դեմ՝ ընդգրկվելով նրա դեմ ցույց իրականացնողների շարքերում: Այնուհետև նա բախտը փորձել էր Վարդենիսի քաղաքապետի ընտրություններում, բայց այստեղ էլ չէր հաջողել՝ հավաքելով ընդամենը 504 ձայն և փառքի դափնիները զիջելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցի Արամ Մելքոնյանին:
Այդուհանդերձ, չուրանալով Վահան Զարոյանի՝ հայրենիքին, ներողություն, հայրենիքը օրը ցերեկով թշնամուն զիջող «առաջնորդին» մատուցած ծառայությունները, Փաշինյանը նրան փորձեց նաև պատգամավոր դարձնել: Արդյունքում՝ անդիպլոմավոր վարդենիսցին, որին իշխող վարչախումբը մինչ այդ հասցրել էր խցկել ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ որպես իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության խորհրդական, զբաղեցրեց 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՔՊ կուսակցության ցուցակի 104-րդ համարը: Ինչպես տեսանք, Զարոյանի բախտն այստեղ էլ չբերեց, և ընտրությունների արդյունքում նա այդպես էլ չդարձավ երեսփոխան:
Փաշինյանը կեղծված դիպլոմի պատճառով Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից ազատեց Վահան Զարոյանին, 3 տարի անց նույն Փաշինյանը Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնին նշանակեց այդ նույն Վահան Զարոյանին:
Վ. Սարգսյան
Տե՛ս նաև՝ Կեղծ դիպլոմ ներկայացրած նախկին փոխմարզպետը Փաշինյանի ձեռամբ վերանշանակվեց:
Տե՛ս նաև՝ Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը: