Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանի 36 համայնքներում ամենացածր մասնակցությունը գրանցվել է Արմավիրում, որտեղ 3 ժամում ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 1,87 տոկոսը կամ 808 ընտրող:
Բանն այն է, որ Արմավիրը միակ համայնքն է, որտեղ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիրը»:
Մասնակցության ցածր ցուցանիշով Արմավիրին հաջորդում է Վաղարշապատը։ Այստեղ քվեարկել է ընդամենը 1359 մարդ կամ ընտրողների 3.14 տոկոսը։ Ցածր մասնակցության առումով երրորդ տեղում է Արմավիրի Խոյ համայնքը, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 3.16 տոկոսը։
Ամենաբարձր մասնակցությունը եղել է Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ 16,07 տոկոս, երկրորդ տեղում Նոյեմբերյանն է՝ 11.11 տոկոս, իսկ երրորդ տեղում՝ Ապարանը՝ 11.08 տոկոս:
Ընդհանուր առմամբ, 36 համայնքներում մասնակցությունը կազմել է 6.15 տոկոս։