Փոխարժեքներ
16 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 429.52 |
RUB | ⚊ | ₽ 4.26 |
GBP | ⚊ | £ 508.32 |
GEL | ⚊ | ₾ 143.76 |
Արցախում Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը ՏԻՄ ընտրությունները, և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո Արցախի Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72%:
Ինչպես տեղեկացնում են Արցախի ԿԸՀ-ից, մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի, հետևյալն է.
Մարտակերտի շրջան
Ծմակահող՝ 168 ընտրողից 122 կամ 72.62%,
Մոխրաթաղ՝ 264 ընտրողից 161 կամ 60.98%,
Նոր Ղազանչի՝ 123 ընտրողից 67 կամ 54.47%
Վանք՝ 1032 ընտրողից 299 կամ 28.97%,
Մարտունու շրջան
Խերխան՝ 86 ընտրողից 49 կամ 56.98 %։
Արցախի ԿԸՀ-ից հիշեցնում են, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:
Հոկտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների):
Ըստ Արցախի ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1673 ընտրող:
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ: