Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր գերնպատակն է լինելու քաղաքի՝ սոցիալական խնդիրներից մինչեւ կենցաղային տարբեր խնդիրներ լուծելը: ՏԻՄ ընտրությունները մեզ համար նաեւ միջոց են լինելու, որ ՀՀ քաղաքացին մերժի այսօրվա իշխանությանը եւ իր խոսքն ասի՝ երկիրն այս վիճակի հասցնելու համար. Yerkir.am-ի հետ զրույցում ասում է՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Էջմիածին» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Սեւակ Խաչատրյանը:
Մեկնաբանելով իր մասնակցությամբ նոյեմբերի 9-ի գիշերը Կառավարության շենք մտած քաղաքացիների գործողությունները՝ Խաչատրյանը պարզաբանում է․ «Այո, ես եղել եմ այն հազարավոր մտահոգ քաղաքացիների շարքերում, որոնք չեն համակերպվում այն իրողության հետ, որ տեղի ունեցավ: 44 օր մեզ հրամցրին, թե հաղթում ենք, հետո գրչի մի հարվածով մեր հայրենիքը նվիրաբերվեց Ադրբեջանին: Նոյեմբերի 9-ի նախորդ օրն էինք վերադարձել Քարվաճառից, պատկերացրեք՝ Քարվաճառը կանգուն էր, հայ զինվորը պահում էր, կես մետր հող չէր տրվել, գրչի մի հարվածով հանձնեց թշնամուն»:
Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն այդ օրը Ադրբեջանին հանձնեց Արցախի 75 տոկոսը, Երեւանում հազարավոր քաղաքացիներ ներխուժեցին ՀՀ կառավարության շենք ու այլ պետական կառույցներ:
Խաչատրյանը շեշտում է՝ եղել է այնտեղ, բայց գույք չի վնասել։
Հերյուրանքներ են, այդ մարդիկ ստախոսներ են, նրանք շատ լավ գիտեն, կադրերում էլ երեւում է, որ ես ոչինչ չեմ կոտրում, ոչինչ չեմ վնասում»,- ընդգծում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։