կարևոր
814 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-24 11:27
Քաղաքական

Կլանային «ժողովրդավարության» արատավոր քաղաքականությունը մարդկային ճակատագրեր է խեղում․ Մամիկոն Ասլանյան

Կլանային «ժողովրդավարության» արատավոր քաղաքականությունը մարդկային ճակատագրեր է խեղում․ Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է․

«Ցավակցում եմ Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքին ու փարաքարցիներին` նրա ողբերգական մահվան կապակցությամբ

Անկախ այս անմարդկային ողբերգության շարժառիթներից ու այն կատարած անձի (անձանց) խմբային պատկանելությունից` այս ամենը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ իշխանությունների սանձազերծած`վերջին տարիներին ընտրական ու հետընտրական բիրտ միջամտությունների, թայֆայականության ուղիղ արտացոլանքն է։

Այսրոպեական նեղ, ճղճիմ փառամոլության, քաղաքական դիսկրիմինացիայի, ամեն գնով ամեն ինչին տիրանալու մոլուցքը, ապօրինությունները, ՏԻՄ անպաշտպանվածությունը հանգեցնում են անհանդուրժողականության, տարբեր անկանխատեսելի արդյունքների ու հետևանքների։Երբ պետությունը չի հարգում իր օրենքներն ու սահմանադրական կարգը, երբ տեղական ինքնակառավարման մարմինների կառավարումն իրականացվում է свой-чужой քստմնելի սկզբունքով, երբ իրականացնում է սելեկտիվ արդարադատություն, «անցանկալիներիս» մի մասին շինծու մեղադրանքներվ ու պիտակավորումներով ուղարկում են բանտեր, մյուս մասից ռեյդերական հարձակումներով հաղթանակն են խլում, որոշներին հնազանդեցնում, ապա այս դեպքում,ցավոք`ապականված մթնոլորտը,փողոցային խուժանի համար ստեղծված գայթակղիչ իրավիճակը բերեց ողբերգության։

Անհանդուրժողականության սերմանման, կլանային «ժողովրդավարության» արատավոր քաղաքականությունը մարդկային ճակատագրեր է խեղում»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։