Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնել:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 36 համայնքներում 40 ծրագրի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է շուրջ 885 մլն 178 հազար դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե որքանով են համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով են իրականացվում:
Նախարարն էլ արձագանքեց, որ իրենց նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ:
«Ցավոք, բավական դեպքեր ունենք, որտեղ կան նախագծային թերություններ, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են, ու շինարարներին տրվում է ժամկետ, որ շտկեն: Այն նորմերը, որ նախանշված են, չբավարարեն, շինարարները չեն վճարվի: Ցավոք սրտի, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ: Մենք այսպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ ու բավական խիստ կվարվենք», - նշեց Սանոսյանը:
Փաշինյանն էլ հանձնարարեց, որ պետք է նաև մարզպետներն այցելեն շինհրապարակներ, դիտողություններ անեն: