Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 28-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Yerkir.am-ի տեղեկություններով` արտագնա աշխատանքի մեկնած մի խումբ հայ շինարարներ մնացել են շինարարական փլատակների տակ:
Մեր տեղեկություններով` նրանցից մի քանիսը Ջերմուկ քաղաքի բնակիչներ են եղել: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հաստատեց այդ տեղեկությունը: Նա նշեց, որ իրեն հայտնի է, որ 5 հոգի են մահացել. երեքը եղել են Ջերմուկից, մեկը՝ Խարբերդ գյուղից, մյուսն էլ ազգությամբ ուզբեկ է եղել:
«Երեքն էլ մոտ 40-50 տարեկան են: Բարձր տեղում` 13-րդ հարկում պատ շարելիս են եղել, էդ վերամբարձ կռունկը, երբ աղյուսները բերել է, որ տեղադրի իրենց կանգած տեղը, կռունկի աշխատողն անզգույշ կպել է, և այն հատվածը, որի վրա կանգնած են եղել մեր քաղաքացիները, փլվել է»,- պատմեց Հովհաննիսյանը:
Մեր այն հարցին` ինքը տեղյա՞կ չէ գործի իրավական մասից, քաղաքապետը պատասխանեց, որ Ստրասբուրգում է եղել, հուղարկավորության օրն է վերադարձել քաղաք:
Մահացածների հուղարկավորությունը տեղի է ունեցել երեք օր առաջ: