Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 29-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 24 դպրոցի մոտակայքում այրվում է գազատար խողովակ, տուժածներ չկան. գազի աշխատակիցները տեղում են:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ներսիսյան և Սանկտ Պետերբուրգի փողոցների խաչմերուկում՝ թիվ 24 դպրոցի մոտակայքում, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու ԳԳ մասնաճյուղի գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով գազի վթարային ծառայության աշխատակիցներ՝ 1980 թ. ծնված Ա. Ղ.-ը, 1950 թ. ծնված Գ. Ս.-ը, 1985 թ. ծնված Ա. Մ.-ը, 1979 թ. ծնված Գ. Գ.-ը, 1959 թ. ծնված Ա. Ե.-ը և 1982 թ. ծնված Վ. Ղ.-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.26-ին, մարվել՝ 16.32-ին: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազատար խողովակի ամբողջական դատարկվելը: