Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այն ժամանակ, երբ թշնամիները լայնածավալ գրոհ են ձեռնարկել ՀՀ և ԱՀ դեմ, երբ օղակը Սյունիքի շուրջ սեղմվում է, երբ թուրքերը զինվորական գործողություններից չեն խորշում, երբ Սյունիքի բնակավայրերի մի մասը գտնվում է թուրքական շրջափակման մեջ, երբ Փաշինյանը ստորագրում է երկրի համար բացասական առումով ճակատագրական նշանակություն ունեցող փաստաթղթեր բնականաբար իշխող ռեժիմը պիտի փորձի իրեն հատուկ ձևերով բռնակալական հակումների բռնակալական գործիքակազմով պետք է փորձի երկրի ներսում լռեցնի բոլոր նրանց, ովքեր հասկանում են, թե Հայաստանը ինչ իրավիճակի առաջ է կանգնած, ինչ ապագա է սպասվում հայ ժողովրդին և հայ ասպետականությանը»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Աշոտ Մինասյանի կալանավորմանը։
Պատգամավորի պնդմամբ՝ այս իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր չեն հանդուրժում երկրի կործանումը։
«Եկեք հետ նայենք ու տեսնենք, որ քրեական գործեր են հարուցված և կալանավորված են Գորիսի քաղաքապետը, Մեղրիի քաղաքապետը, Սյունիքը ներկայացնող պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը և այս շարքին նաև ավելացավ ծագումով Սիսիանից ազատամարտիկ, փառավոր մարտական անցյալ ունեցող Աշոտ Մինասյանը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա, Սյունիքում, Հայաստանի շուրջ, և մասնավորապես, Սյունիքի շուրջ զարգացումների ֆոնի վրա է այս ամենը տեղի ունենում։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ ArmDaily.am-ը տեղեկություն էր ստացել, որ կալանավորվելու է Սիսիական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Ավելի ուշ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր ստացած տեղեկությունները՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորման միջնորդությունը մերժելու դեմ։
Նա կկալանավորվի 2 ամսով։