Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող Տիգրան Սիմոնյանը, որը դեկտեմբերի 1-ին հրահանգով որոշել է կալանավորել «Սիսական» ջոկատի հրամանատար, արցախյան 3 պատերազմի ժամանակ իր ընտանիքի հաշվին, նաև Տիգրան Սիմոնյանին պաշտպանած Աշոտ Մինասյանին, մինչ օրս որևէ ջանք չի գործադրել, մարմնի որևէ մաս չի շարժել, չի գրել (հասկանում եմ, որ դժվար է) ու պաշտպանական կողմին չի տրամադրել կալանավորելու մասին որոշումը։ Այս մասին գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Ամենայն հավանականությամբ քաղաքական պատվերի շրջանակներում շատ գործ ունենալն է պատճառը, որ սույն պարոնին թվում է, թե անձանց կարելի է կալանավորել «քաղվածքի» հիման վրա, սակայն շտապեմ տեղեկացնել, որ այդ քաղվածքը մի օր ձեռդ ա, մի օր...
Մի օր էլ քեզ են կալանավորելու:
Հ. Գ. Այսքանից հետո եզրակացությունները թողնում են ձեզ, թե ինչ է անում մարդու հետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալ աշխատելը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և կայացրել արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ դեռ մեկ տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտը՝ հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: