|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ իր երկրի համերաշխությունը Ռուսաստանի հետ նպաստում է 2021 թվականին ռուսաստանցի զբոսաշրջիկների զգալի հոսքին դեպի հանրապետություն։
«Այս սեզոնին Ռուսաստանից զբոսաշրջիկների լուրջ հոսք կա, Անթալիան այժմ գրավում է ռուս զբոսաշրջիկների, որոնց նման թիվ չի նկատվել և ոչ մի սեզոնում», - երեքշաբթի ասել է նա TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ դրան նպաստում է երկու երկրների համերաշխությունը։ «Իհարկե, մեր համերաշխությունը Պուտինի հետ, մեր համերաշխությունը Ռուսաստանի հետ ապահովում է զբոսաշրջիկների հոսքը»,- նշել է Էրդողանը։