Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 24-ին Հարավային Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչները երթ են կազմակերպելու դեպի Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսություն` ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության: Կազմկոմիտեի տարածա հաղորդագրության մեջ նշվում է.
«Հարավային Կալիֆոռնիայի հայերը պահանջում են պատժել ՀՀ նախագահի ընտրությունները կեղծած անձանց և կատարել քվեների արդար վերահաշվարկ: Վերջին ՀՀ նախագահի ընտրությունները հերթական անգամ ցուցադրեցին Հայաստանում իշխող ռեժիմի իրական դեմքը: Կան մեծաքանակ փաստեր առ այն, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում զանգվածային ընտրախախտումներ են կատարվել, որոնք խեղել են ընտրության ընդհանուր արդյունքները ի շահ Սերժ Սարգսյանի:
Մենք` ՀՀ քաղաքացիներս, Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս ծնված-մեծացած, հայտարարում ենք, որ քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, ոչ ոք չպետք է Սերժ Սարգսյանին ճանաչի որպես վերընտրված նախագահ: Մենք նաև պահանջում ենք վերականգնել ՀՀ սահմաններից դուրս քվեարկելու` ՀՀ քաղաքացիների սահամանադրական իրավունքը:
Մենք հավաքվելու ենք կիրակի օրը` 2013 թ. փետրվարի 24-ին` ժամը 11:30, Սուրբ Մարիամ Աստվածածին առաքելական եկեղեցու առջև և երթով շարժվել դեպի Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքը` ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության:
Եղեք մեր ձայնի արձագանքը: Թող իմացվի, որ արդարությունն ու ժողովրդավարությունը հաղթանակելու են»: